HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավագ քննիչին բռնել են կաշառք ստանալու պահին

Նոյեմբերի 28-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների և ոստիկանության ներքին անվտանգության վարչության համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներով՝ կաշառք ստանալու պահին բռնվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնի 1-ին բաժանմունքի ավագ քննիչ, ոստիկանության կապիտան Էդգար Պետրոսյանը, որը ոստիկանության համակարգում էր 2006 թվականից:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն, որտեղ հարուցվել է քրեական գործ:

Էդգար Պետրոսյանը ձերբակալվել է:

«Ոստիկանությունն այսուհետ էլ անզիջում է լինելու կոռուպցիայի և կաշառակերության դեմ պայքարում ու հետևողականորեն շարունակելու է համակարգի ինքնամաքրման գործընթացը»,- հայտնում է ոստիկանությունը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter