HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի է ունեցել Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստը

Նոյեմբերի 25-ից 29-ը Երևանում՝ ՀՀ ՊՆ վարչական համալիրի նիստերի դահլիճում, տեղի է ունենեցել հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական 8-րդ նիստը: Նիստը վարում էին հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի նախագահ, ՀՀ ՊՆ ՆՏԱ դեպարտամենտի պետ-պաշտպանության նախարարի տեղակալ Ա.Միրզաբեկյանը և ռուսական մասի նախագահ Կ.Բիրյուլինը: Նիստի ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության և պայմանագրաիրավական բազայի  զարգացմանը վերաբերվող հարցեր:

Ինչպես նշված է նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության մեջ, Երևանում անցկացված նիստի շրջանակներում միջկառավարական հանձնաժողովի երկու կողմերի համանախագահները հանդիպել են ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ա.Բաղդասարյանի և ՀՀ վարչապետ Տ.Սարգսյանի հետ:

Հանձնաժողովի աշխատանքների ընթացքում մասնակիցներն այցելել են «ԿԱՄԱԶ»  թափքով հատուկ ինժեներական տեխնիկայի և ավտոմեքենաների վերանորոգման և տեխնիկական սպասարկման արտոնագրված սպասարկման կենտրոն:

Ռուսական կողմը նիստի ընթացքում իրականացրեց ռուսական արտադրության ռազմատեխնիկական նշանակության մի շարք արտադրանքների ցուցադրություն:

Նիստի արդյունքում ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, ինչպես նաև նիստի արձանագրությունը:

Կողմերը պայմանավորվել են հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական 9-րդ նիստն անցկացնել Ռուսաստանի Դաշնությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter