
Հայաստանի հավաքականը թարմացրել է ռեկորդը
ՖԻՖԱ-ն երեկ հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման վարկանիշային նոր ցուցակը: Չնայած հաշվետու ժամանակաշրջանում Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ոչ մի խաղ չի անցկացրել, սակայն առաջադիմել է 4 տեղով ու թարմացրել է նախորդ ամիս գրանցած ռեկորդը: Այժմ մեր թիմը աշխարհում 34-րդն է 716 վարկանիշային միավորով:
Համաշխարհային դասակարգման ցուցակը գլխավորում է Իսպանիան, որին հաջորդում են Գերմանիան, Արգենտինան, Կոլումբիան, Պորտուգալիան, Ուրուգվայը, Իտալիան, Շվեյցարիան, Հոլանդիան, Բրազիլիան:
Նախկին ԽՍՀՄ երկրներից լավագույն ցուցանիշն ունեն ուկրաինացիները, որոնք 18-րդն են, ապա ռուսներն են՝ 22: Մյուս թիմերը զիջում են մեր ընտրանուն: Մասնավորապես, Ուզբեկստանը ընդամենը 68-րդն է:
Տարածաշրջանում մեր թիմը լավագույնն է, քանզի Թուրքիան 43-րդն է, Իրանը՝ 45-րդը, Ադրբեջանը՝ 95-րդը, իսկ Վրաստանը՝ 101-րդը: Հատկանշական է, որ բացի մեզնից եւ Իրանից՝ մյուս երեքը նահանջ են գրանցել:
Վարկանիշային մյուս ցուցակը կհրապարակվի դեկտեմբերի 19-ին:
Լուս.՝ ffa.am-ի
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել