HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում անցկացվել է միջտարածաշրջանային համագործակցության հարցերով հայ-ռուսական աշխատանքային խմբի նիստը

ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում այսօր տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի շրջանակում գործող միջտարածաշրջանային համագործակցության հարցերով հայ-ռուսական աշխատանքային խմբի երկրորդ նիստը`  ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի եւ ՌԴ տարածքային զարգացման նախարարի տեղակալ  Սերգեյ Նազարովի  համանախագահությամբ:

Վ. Տերտերյանը նշեց, որ հայ-ռուսական  միջտարածաշրջանային երրորդ  համաժողովի նախաշեմին անցկացվող երկրորդ նիստը նպատակ ունի քննարկել երկու երկրների միջեւ միջտարածաշրջանային մակարդակով համագործակցության զարգացման հեռանկարներն ու ուղղությունները: “ Երկկողմ հարաբերություններում միջտարածաշրջանային համագործակցությունն առանձնահատուկ կարեւոր տեղ է զբաղեցնում,  որի խորացման հարցերը մանրամասն քննարկվում են աշխատանքային խմբում եւ կողմերին համապատասխան առաջարկություններ են ներկայացվում”,-նշեց Վ. Տերտերյանը:

Ս. Նազարովը  նույնպես ընգծելով երկկողմ հարաբերություններում միջտարածաշրջանային  բաղադրիչի  կարեւոր  դերը` նշեց, որ  ռուսական կողմից այս ձեւաչափով համագործակցության նկատմամբ  մեծ հետաքրքրություն է նկատվում: Անգամ այն տարածաշրջանները, որոնք ավանդական  կապեր չեն ունեցել Հայաստանի վարչական միավորների հետ,  հետաքրքրություն են ցուցաբերում Հայաստանի հետ կապերի զարգացման հարցում: 

Նիստի ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջեւ միջտարածաշրջանային համագործակցության, այս մակարդակում իրավապայմանագրային դաշտի զարգացման հարցեր:

Ներկայացվեց  2012թ. մարտին կայացած առաջին նիստի արձանագրության իրականացման ընթացքը: Գործընկեր տարածաշրջանների ներկայացուցիչները զեկուցեցին  համագործակցության ներկա մակարդակի եւ գործակցության  խորացման ուղղությունների մասին: Կարեւորվեց միջտարածաշրջանային մակարդակում  տնտեսական  փոխգործակցության զարգացման անհրաժեշտությունը , նշվեց, որ  այս ոլորտում առկա է գործակցության մեծ ներուժ:

Աշխատանքների ավարտին Վ. Տերտերյանն ու Ս. Նազարովն ստորագրեցին  Միջտարածաշրջանային համագործակցության հարցերով հայ-ռուսական աշխատանքային խմբի երկրորդ նիստի արձանագրությունը: Այս մասին հայտնում է ՀՀ ՏԿՆ-ն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter