Վարորդական վկայականի փոխարեն հրացան
Հուլիսի 20-ին` ժամը 13.00-ին, ճանապարհային ոստիկանության ծառայողները Թբիլիսյան խճուղուց ոստիկանության Դիլիջանի բաժնի տուգանային հրապարակ են տեղափոխել 44-ամյա Անդրեյ Ղ.-ի՝ առանց համապատասխան վարորդական իրավունքի վարած «ԳԱԶ-3285» մակնիշի ավտոմեքենան, որի սրահում, տուգանային հրապարակ ընդունելու ժամանակ, վարորդի նստելատեղի տակ հայտնաբերել և առգրավել են «ԻԺ 38» տիպի օդամղիչ հրացան:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել