
Ռուսաստանն էլ ԽՍՀՄ-ի պես փլուզվելու է. սոսկ ժամանակի հարց է
Թուրքը նենգ է ու հաշվարկող, պարսիկը՝ բազմաերեսանի ու հաշվարկող: Վրացին միշտ իրեն հաց տվողի կողմն է. այսինքն՝ էլի հաշվարկող: Իսկ հա՞յը. հայը զգացմունքային է ու չհաշվարկող (ամեն սարի ու քարի վրա խաչ տեղադրողը հազիվ թե ժամանակ ունենա հաշվարկների համար):
Միջազգային քաղաքականության մեջ որոշիչը զգացմունքը չէ, այլ սեփական շահը. այսինքն՝ հաշվարկը:
Ռուսը ոչ մի կատեգորիայի մեջ չի մտնում:Այդ ազգին ոչ ոք չի հասկանում. նույնիսկ իրենք իրենց չեն հասկանում: Ռուսը ոչ մի իսկական բարեկամ չունի. ուստի ռուսի երկիրը զինանոց է և ոստիկանություն: Զենքը ռուսին երբեք չի փրկել : Ամեն ինչ կախված է(ր) արտահանվող հումքի գնից: ԽՍՀՄ-ը փլուզվեց, որովհետև նավթի գինը կտրուկ իջավ/ իջեցրին. ու բանակն ու կոմկուսը մնացին առանց փողի: Մնացածը պատմություն է:
Պուտինը իդեալական ղեկավար է՝ Ռուսաստանը քանդելու համար. հերթականը: Մինչև 2005 թ.-ը Պուտինը Ռուսաստանը ցանկանում էր ինտեգրել Եվրամիությանը (ԵՄ-ին). 2005 թ.-ից հետո՝ նա ԵՄ-ն էր ցանկանում «ինտեգրել» Ռուսաստանին: Մի հարցրեք թե ինչու. ոչ ոք չի հասկանում:
Ռուսաստանում միշտ 2 կառույց է եղել. ցար ու բանակ՝ իրար ատող, բայց ստիպված իրար հանդուրժող: Այսօր էլ նույնն է:
2008թ. ԱՄՆ-ում լուծարվեց առաջին մեծ բանկը. ու սկսվեց հայտնի (տնտեսական) ճգնաժամը: Բայց սա ազդարարեց ոչ թե ԱՄՆ-ի, այլ «Ռուսաստանի ֆեդերացիա» կոչվող կայսրության փլուզման սկիզբը: Ռուսը, ինչպես միշտ, վերջին պահին գլխի ընկավ. ու փորձեց ( փորձում է գոնե մի «Մաքսային Միություն») «Եվրասիական Միություն» փախցնել: Ու՜շ է:
2008թ.-ից շարունակվող ճգնաժամը ՇԱՏ բան փոխեց միջազգային հարաբերություններում: Արևմտյան (հիմնականում` ԱՄՆ-ի) ՄԵԾ ԲԻԶՆԵՍԸ ցանկանում է ԷԺԱՆ նավթ ճգնաժամից դուրս գալու համար. և դա ցանկանում է ՀԻՄԱ: «Արաբական գարուն», ԱՄՆ -Իրան մերձեցում (իսրայելահրեական լոբբիի` առաջին պարտության հաշվին)՝ ամեն ինչ հանուն ԷԺԱՆ նավթ ու գազի է: Մնացածը լուսանցքային է. մեծ քաղաքականությունում լուսանցքները շատ են:
ԷԺԱՆ նավթ ու գազ նշանակում է նոր երկրներ ու սահմաններ քարտեզի վրա: ԷԺԱՆ նավթ ու գազ նշանակում է Ռուսաստանի հերթական փլուզում. սոսկ ժամանակի հարց է:
«Մաքսային Միությու՞նը» ոչ ոքի չի հետաքրքրում:
Հա՞յը միգուցե լուսանցքից մի-երկու բան թռցնի, եթե (ճիշտ) հաշվարկ անի ու էլի չմնա Ռուսաստանի փլատակների տակ:
Վարազ Սյունի
Ամստերդամ
02.12.2013
Մեկնաբանություններ (13)
Մեկնաբանել