HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բաց նամակ ոստիկանապետին. Պուտինի դեմ ցույցն օրինական է

Հարգելի պարոն Գասպարյան,

Ենթադրում եմ, որ արդեն տեղյակ եք, որ այսօր` ժամը 13:00-ին, Երևան քաղաքի Ազատության հրապարակում տեղի կունենա հանրահավաք, որին կհաջորդի նաև երթ:

Հարկ եմ համարում հայտնել, որ հավաքի առիթ հանդիսացող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պետական այցի մասին պաշտոնապես հայտարարվել է ս.թ. նոյեմբերի 27-ին: Այսինքն`  հավաքի կազմակերպիչները հավաքի մասին լիազոր մարմնին ոչ շտապ հավաքի համար սահմանված ժամկետում իրազեկում չէին կարող ներկայացնել:

Ուստի, համաձայն հավաքների Ազատության մասին ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի, այսօրվա հավաքը շտապ հավաք է, ինչի մասին իրազեկվել է լիազոր մարմինը:

Որպես հավաքի մասնակից` խնդրում եմ ապահովել հավաքի (այդ թվում` հանրահավաքի և երթի) անվտանգույթունը, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության 29-րդ  հոդվածով, «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածով սահմանվա`ծ հավաքներ անցկացնելու իրավունքի իրացման ապահովումը:

Դանիել Իոաննիսյան

Մեկնաբանություններ (1)

Vlka
Բարեվներ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter