HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հաստատվել են ասպիրանտուրայի ընդունելության քննությունների անցումային շեմերը

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտնում է, որ նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել` «2014/2015 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության քննությունների անցումային շեմերը սահմանելու մասին»:

Համաձայն հրամանի` սահմանվել են օտար լեզուներից, ինֆորմատիկայից և համակարգչից օգտվելու հիմունքներից տարբերակված ստուգարքների հետևյալ անցումային շեմերը` Անգլերեն լեզու` 54 միավոր /բնագիտական, տեխնիկական/, 61 միավոր /հումանիտար-հասարակագիտական/, 79 միավոր /հումանիտար-բանասիրական/:

Ֆրանսերեն լեզու` 200 միավոր /բնագիտական, տեխնիկական/, 300 միավոր /հումանիտար-հասարակագիտական/, 400 միավոր /հումանիտար-բանասիրական/:

Գերմաներեն լեզու` 60 միավոր /բնագիտական, տեխնիկական/, 80 միավոր /հումանիտար-հասարակագիտական/, 100 միավոր /հումանիտար-բանասիրական/:

Ինֆորմատիկա և համակարգչից օգտվելու հիմունքներ` 35 միավոր /բնագիտական, տեխնիկական/, 25 միավոր /հումանիտար-հասարակագիտական/, 20 միավոր /հումանիտար-բանասիրական/:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter