
Կուտակային կենսաթոշակի հարցը կքննարկվի արտահերթ
Ազգային ժողովը սկսեց քառօրյա նիստերի աշխատանքները: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ներկայացնելով նիստերի օրակարգը, տեղեկացրեց, որ օրենքով սահմանված կարգով պատգամավորները ստորագրություններ են հավաքել կուտակային կենսաթոշակի բաղադրիչին վերաբերող օրինագծերը արտահերթ քննարկելու վերաբերյալ: Ամենայն հավանականությամբ նախագծերը կքննարկվեն այսօր:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հույս հայտնեց, որ այս անգամ էլ ԱԺ-ի քաղաքական մեծամասնությունն իր մեթոդներով չի տապալի նիստը: Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ եթե նիստը տապալվի, ապա իրենց խմբակցությունը չի մասնակցի կառավարության ներկայացրած որեւէ նախագծի քննարկմանը:
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ տեղեկացրեց, որ հավաքվել է 49 պատգամավորի ստորագրություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել