ՊԵԿ պարզաբանումը «Հետքի» հրապարակմանը
Ի պատասխան www.hetq.am կայքէջի` հուլիսի 18-ի «Ինչու Գագիկ Խաչատրյանը չի ուզում պատասխանել» վերտառությամբ հրապարակման՝ անհրաժեշտ ենք համարում պարզաբանել, որ «Արին Կապիտալ» ներդրումային ՍՊԸ տնօրեն Էդուարդ Եսայանի կողմից նշված ընկերության համար սնանկության հատկանիշներ կանխամտածված ստեղծելու դեպքի առթիվ 2011 թ. մայիսի 3-ին ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետաքննության վարչության կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է թիվ 83159711 քրեական գործը, որը նախաքննություն կատարելու համար 2011 թ. մայիսի 3-ին ուղարկվել է ըստ քննչական ենթակայության` ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչություն:
Ինչ վերաբերում է հրապարակման մեջ առկա պնդմանը, թե «ՊԵԿ-ը թաքցնում է քրեական գործ հարուցելու փաստը», նշենք, որ Էդմոնդ Արշակի Խուդյանի փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանին տրամադրվել է թիվ 83159711 քրեական գործը հարուցելու և այն ըստ քննչական ենթակայության ուղարկելու մասին կայացված որոշման պատճենը:
Այսպիսով՝ կողմը պատշաճ կերպով տեղեկացվել է քրեական գործ հարուցելու հանգամանքի մասին, որը ՊԵԿ-ը թաքցնելու որևէ միտում չի ունեցել: Ներկայում քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչությունում: Ելնելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 201-րդ հոդվածի պահանջներիցª քրեական գործի նախաքննության տվյալ փուլում նախաքննական մարմինը քրեական գործի վերաբերյալ այլ տեղեկությունների հրապարակումը գտնում է անթույլատրելի՝ քրեական գործի հանգամանքների բազմակողմանի` լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու նպատակով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել