HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստան են ժամանում ԱՄՆ Կանզաս նահանգի փոխնահանգապետն ու ազգային գվարդիայի հրամանատարը

Միացյալ Նահանգների դեսպանատունը տեղեկացնում է, որ ս.թ. դեկտեմբերի 2-ից 7-ը Հայաստան են ժամանում ԱՄՆ Կանզաս նահանգի փոխնահանգապետ Դ-ր Ջեֆ Քոլյերը և Կանզասի ազգային գվարդիայի հրամանատար գեներալ-լեյտենանտ Լի Թաֆանելին: Նրանք կմասնակցեն մի շարք միջոցառումների, որոնք նվիրված են Կանզաս նահանգի հետ Հայաստանի գործընկերության 10-ամյակին, ինչպես նաև 25 տարի առաջ Հայաստանին պատուհասած Սպիտակի ողբերգական երկրաշարժի տարելիցին:

Կանզասի նահանգի հետ գործընկերության ծրագրի ներքո Հայաստանի հետ համագործակցություն է ընթանում մի շարք ուղղություններով, որոնք ներառում են ռազմական համագործակցությունից մինչև մարդասիրական ծրագրերի իրականացում, որոնք բոլորը նպատակ ունեն հզորացնել ու զարգացնել Հայաստանը: Որպես օրինակ նշենք համագործակցությունը Ոստիկանության ու Արտակարգ իրավիճակների նախարարության հետ հայկական 911 ծառայության ներդրման հարցում: Հետագա նախաձեռնությունների շրջանակում Կանզասի ազգային գվարդիայի ներկայացուցիչները կայցելեն Հայաստան՝ մարդասիրական նախագծերի իրականացման համար:

Փոխնահանգապետը կմասնակցի ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից կազմակերպած միջազգային համաժողովին, որտեղ հանդես կգա զեկուցումով՝ ներկայացնելով 1988թ. իր փորձառությունը Հայաստանում: Գեներալ Թաֆանելիին կհյուրընկալի Պաշտպանության նախարարությունը, որտեղ նա կայցելի մի շարք ռազմական կառույցներ. նախատեսվում է հանդիպում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ Խաչատուրովի հետ: Նա նաևկմասնակցի Հայաստանի և Կանզաս նահանգի հետ գործընկերության 10-ամյակին նվիրված միջոցառմանն ու պաշտոնական ընդունելությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter