HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բերման ենթարկվածներն աղմկում են և պահանջում իրենց ազատ արձակել (տեսանյութ)

Անի Հովհաննիսյան

Այսօր` ժամը 17-ի սահմաններում, ոստիկանության Մալաթիայի բաժին բերման են ենթարկվել 28-30 քաղաքացիներ, որոնք մասնակցում էին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայաստանյան այցի առիթով կազմակերպված բողոքի երթին: Նրանք մինչ այս ժամը  գտնվում են ոստիկանությունում:

Բերման ենթարկվածներից մի քանիսին ոստիկանները բաց են թողել արձանագրություն լրացնելուց հետո: Բերման ենթարկվածների թվում կան նաև արտասահմանցիներ: Նրանց ազատ արձակելու նպատակով ոստիկանության Մալաթիայի բաժին ժամանեց նաև Հայաստանում Գերմանիայի դեսպանատան ներկայացուցիչը: Այս պահին բերման ենթարկվածներն աղմկում են, պահանջում են իրենց ազատ արձակել:

«Ինձ թողել են, բայց բերման ենթարկելու արձանագրություն չեն կազմել, այսինքն` ոչ ազատությունից զրկելու մասին արձանագրություն կա, ոչ էլ բաց թողնելու վերաբերյալ որևէ հայտարարություն: Ոնց որ առևանգեն, տանեն իրենց տուն, հետո հետ բերեն: Ես չեմ գնալու այստեղից մինչև արձանագրություն չկազմեն, թե ինչու էին ապօրինի զրկեցին ինձ իմ ազատությունց: Պիտի մի հատ բերելու հիմքերը ներկայացնեն, հետո նոր թողնեն»,- ասաց բերման ենթարկվածներից Սևակ Մամյանը:

Այս պահին բերման ենթարկված քաղաքացիները բացականչում են «ազատ, անկախ Հայաստան»: Նրանք պահանջում են իրենց ազատ արձակել, քանի որ ապօրինի են պահվում ոստիկանությունում:

Ակտիվիստներին այցելել են նաև ներկայացուցիչներ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից: Բերման ենթարկվածների հետ այժմ հանդիպում է նաև փաստաբան Տիգրան Եգորյանը:

Լուսանկարը` Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter