HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կուժեղացվի երթևեկության անվտանգության հսկողությունը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստից առաջ վարչապետն անդրադարձել է Սանահինի վանական համալիրի խնդրին, որի վերաբերյալ պարզաբանում է տվել ՀՀ մշակույթի նախարարը։ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել ինչպես այդ, այնպես էլ զանգվածային լրատվամիջոցներին հետաքրքրող մյուս հարցերը, մշտապես պարզաբանում տալ դրանց վերաբերյալ: 
Այնուհետև գործադիրը ձեռնամուխ է եղել օրակարգի հարցերի քննարկմանը։ 

ՀՀ կառավարությունը հաստատել է պետության կարիքների համար երթևեկության կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողության համակարգերի ձեռքբերման և դրանց շահագործման, սպասարկման ու նորոգման ծառայությունների գնման ծածկագրման ընթացակարգի արդյունքը, ինչի շնորհիվ ենթադրվում է նվազագույնի հասցնել սահմանված արագության գերազանցման և ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքերը։ Տարվա ընթացքում ներդրվելու է տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով համակարգ։ Սարքեր են տեղադրվելու 10 խաչմերուկներում և 15 մայրուղիներում։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքով սա երկար սպասված միջոցառում է, որը ոստիկանությանը հնարավորություն կտա ոչ միայն մոնիտորինգ իրականացնել, այլև պատժամիջոցներ կիրառել կարգազանցների նկատմամբ։ Բացի այդ, կնվազի ճանապարհային ոստիկան-վարորդ շփումը, արդյունքում կպակասեն կոռուպցիոն ռիսկերը։ 

Հաջորդ որոշմամբ կառավարությունը, հիմք ընդունելով «Կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի ներդրման աշխատանքների (ծառայությունների) կատարման մրցույթի արդյունքները», նախապատվություն է տվել երկու կազմակերպության և հավանություն` նշված աշխատանքի կատարման պայմանագրի օրինակելի ձևին։ Վարչապետը հիշեցրել է, որ Եվրամիության և Հայաստանի Հանրապետության միջև կնքված համաձայնագրով երկրի քաղաքացիներն առաջին նոր անձնագրերը կարող են ստանալ 2012 թ. առաջին եռամսյակից սկսած։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter