HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ճելա գյուղի մինարեթի և մարդահամարի մասին

Դեկտեմբերի 1-ին «Ռուսթավի 2» հեռուստաալիքի շաբաթական լրատվական  «Ետգրություն» (Պոստսկրիպտում-խմբ.) ծրագիրը հեռուստադիտողին ներկայացրեց Ճելա գյուղում (Սամցխե-Ջավախքի Ադիգենի շրջան) մինարեթի վերականգնմանը վերաբերող սյուժետ: Ծրագրի հյուրն էր վրացական եկեղեցու պրոտոիերեի Դավիթ Իսակաձեն, որը կազմակերպիչներից մեկն է այն բողոքի ցույցերի, որոնք անցկացվում են Սամցխե-Ջավախքում` ընդդեմ Ճելա գյուղում մինարեթի կանգնեցման: Այս մասին գրում է Վրաստանի հայ համայնքի «Միություն»-ը:

«Ո՛չ մեր եկեղեցին, ո՛չ ծխականը թույլ չեն տա Վրաստանում թուրքական բռնագրավման քաղաքականության տարածումը: Երբ Վրաստանում թուրքական փողով կառուցվում է մզկիթ և կանգնեցվում են մինարեթներ, Թուրքիայի կողմից ֆինանսավորված մուսուլմանները թուրքական գործ են անում: Դա երեխային էլ է հասկանալի:

Դուք, իրոք, հավատում եք, որ վրացի մուսուլմանն իսկապես վրացի՞ է: Ես դրան չեմ հավատում: Չեմ հավատում, որովհետև նրանց կողմնորոշումը լրիվ ուրիշ է, այն տարբերվում է վրացական կողմնորոշումից: Մեր նախնիները պայքարում էին իսլամի դեմ, մուսուլմանների դեմ, որոնք թուրը ձեռքին փորձում էին ստիպել մեզ փոխել հավատը: Մեր նախնիները պայքարում էին դրա դեմ: Եվ ահա հողի վրա` ներծծված մեր նախնիների արյամբ, այսօր կառուցվում են մզկիթներ և մինարեթներ: Դա անթուլատրելի է»- հայտարարել է պրոտոիերեիը` մեկնաբանելով մինարեթի վերականգնման վերաբերյալ իրադարձությունները:

Իսկապես: Ճելա գյուղի մզկիթում մինարեթի տեղադրումը թուրքական կողմի նախաձեռնությունն էր: Հենց թուրք հոգևորականներն էլ վճարել են մզկիթի տեղադրման հետ կապված բոլոր անհրաժեշտ ծախսերը: Ահա թե ինչպես են մեկնաբանում Ճելա գյուղի մզկիթի մինարեթին վերաբերող իրավիճակը  թուրք հոգևորականները:

«Ախալցխայի Ճելա գյուղը մուսուլմանական գյուղ է: Բայց երբ կողքից ես նայում այդ գյուղին, տխրում ես: Գյուղի մզկիթը չունի մինարեթ: Դա շատ ցավալի է: Երբ մենք այցելեցինք այդ գյուղը, մզկիթում տեսանք շատ երեխաներ, որոնք կարդում էին Ղուրանը և ուսումնասիրում կրոնը: Դա շատ ուժեղ ազդեց մեզ վրա: Արդահանում աշխատող հոգևոր ներկայացուցիչների հետ մենք մեզ վրա պարտականություն վերցրինք մինարեթ նվիրել գյուղական մզկիթին: Մինարեթը մզկիթի անբաժանելի մասն է: Հատկապես մինարեթը տեսնելով` բոլորը կհասկանան, որ գյուղը մուսուլմանական է: Այդ մինարեթի պատրաստման, փոխադրման և տեղադրման համար մեր կողմից ընդհանուր առմամբ ծախսվել է մոտավորապես 22.000 լիրա (1 լիրան համարժեք է 1 վրացական լարիին- խմբ.): Գյուղի բնակիչները երջանիկ էին, երբ մենք նրանց նվիրեցինք մինարեթը: Այդ շրջանում (Ադիգենի վարչական համայնք-խմբ.) կա մուսուլմանական 9 գյուղ և բոլորն ունեն իրենց մինարեթներով մզկիթները: Միակ գյուղը, որի մզկիթը չուներ մինարեթ, դա Ճելա գյուղն էր: Հիմա այդ անարդարությունն ուղղված է, և մենք շատ ուրախ ենք», -հայտարարել է Արդահանի հոգևորական Գալիֆ Աքինը թուրքական «Ահաս» թերթի հետ հարցազրույցի ժամանակ:

Բնակչության պաշտոնական մարդահամարի համաձայն` Ադիգենի վարչական համայնքի Ճելա գյուղում ապրում է 242 մարդ: Ադիգենյան վարչական համայնքում կա ընդամենը 57 բնակավայր բնակչության ընդհանուր քանակով` 19 860 մարդ: 1944 թվականին Ադիգենի վարչական համայնքից Խորհրդային կառավարության հրամանով տարհանված է եղել 28.000 թուրք-մեսխեթին, որոնց այսօրվա Վրաստանում ընդունված է անվանել վրացի-մեսխեթներ: Մինչդեռ տարբեր երկրներում ապրող մեսխեթինների միջև անցկացված հարցումների համաձայն` իրենք իրենց համարում էին թուրք:

Մարդահամարի ժամանակ Ադիգենի վարչության համայնքի 97.9%-ը ազգության գծագրում նշել է վրացի: Միաժամանակ Ադիգենի բնակչության շուրջ 40%-ը ենթարկվում են Իսլամի Սուննի ուղղությանը: Ընդհանուր առմամբ 2002 թվականի բնակչության մարդահամարի համաձայն` Սամցխե-Ջավախքի շրջանում 5.859 մարդ նշել է Իսլամը` որպես դավանանքի կրոն: Ավելի ուշ տվյալներ դեռևս գոյություն չունեն, մինչդեռ այն բանի հաշվառմամբ, որ պետությունը պարտավորվել է հայրենադարձնել թուրք-մեսխերի, հնարավոր է, որ Սամցխե-Ջավախքի շրջանում Իսլամը դավանող մարդկանց քանակն ավելի շատ է, քան 5.859 մարդ:

2002 թվականի մարդահամարի տվյալներով` Վրաստանի քաղաքացիներից մուսուլմանների ընդհանուր քանակը 433 784 մարդ է, որը կազմում է ընդհանուր բնակչության 9.9 %-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter