
Գլաձորի բազմամետաղների հանքավայրի շահագործման նախագծին բացասական եզրակացություն է տրվել
ՀՀ բնապահպանության նախարարությունում այսօր անցկացվել է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության հանձնաժողովի հերթական նիստը: Նիստում որոշում է կայացվել բացասական եզրակացություն տալ Գլաձորի բազմամետաղների հանքավայրի շահագործման` «Վայք Ռեսուրս» ՍՊԸ-ի ներկայացրած աշխատանքային նախագծին:
Նախարարություն էր ներկայացվել նաև «ԷՄԷԼ Մայնինգ» ՍՊԸ-ի` ՀՀ Արարատի մարզի Վանինայի ավազի հանքավայրի հարակից տեղամասում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքային ծրագիրը, որը ևս բացասական եզրակացության է արժանացել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել