Գլխավոր դատախազը հանդիպել է Համաշխարհային բանկի՝ Հանրային ոլորտի և կառուցվածքային բարեփոխումների խմբի ղեկավարին
Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն ընդունել է Համաշխարհային բանկի՝ Հանրային ոլորտի և կառուցվածքային բարեփոխումների խմբի ղեկավար Կլաուս Դեկերին /Klaus Decker/: Համաշխարհային բանկն ավարտել է ՀՀ կառավարության հետ իրականացվող «Դատաիրավական բարեփոխումների» երկրորդ ծրագիրը, և ՀՀ գլխավոր դատախազի հետ հանդիպման նպատակն էր «Դատաիրավական բարեփոխումների» երրորդ ծրագրի շրջանակում հստակեցնել այն ոլորտները, որոնք Համաշխարհային բանկի աջակցությամբ առաջնահերթ բարեփոխման անհրաժեշտություն ունեն:
Կլաուս Դեկերին հանձնվեց բարեփոխման անհրաժեշտություն ունեցող ոլորտների և դրանց իրականացման ժամանակացույցն ընդգրկող փաստափուղթ, որը կազմվել էր հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը»: Պայմանավորվածություն ձեռք բերվեց փաստաթուղթը երկկողմանի լրամշակելուց հետո դարձյալ հանդիպել՝ քննարկելու դրանում նախանշված բարեփոխումների իրականացման հնարավորությունները:
Տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել