HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քուչակ-Ապարան-Արագած-Սպիտակ ճանապարհահատվածով ծանրաքաշ մեքենաների երթևեկելը խորհուրդ չի տրվում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետության  ողջ տարածքում, մասնավորապես,  Հրազդանում, Սևանում, Դիլիջանում, Նոյեմբերյանում, Վայքում,  Ջերմուկում, Սիսիանում, Մեղրիում, Արարատ-Տիգրանաշենում, Ապարանում,  Արագածում և Սպիտակում ժամը 17:30 դրությամբ  առկա են առատ տեղումներ:

Կատարվել են ճանապարհների  մաքրման և մշակման աշխատանքներ: 
Միջպետական  և  հանրապետական  նշանակության  ավտոճանապարհները  բաց են:

Քուչակ-Ապարան-Արագած-Սպիտակ ճանապարհահատվածով   ծանրաքաշ  մեքենաների    երթևեկելը  խորհուրդ  չի  տրվում: 

Երևան-Գյումրի ավտոճանապարհի Սառնաղբյուր-Լանջիկ հատվածում  սաստիկ  բուք է, վատ տեսանելիություն, առկա է  մերկասառույց,  ճանապարհը  դժվարանցանելի է:

Լուսանկարը՝ 1in.am-ի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter