
Նախավերջին տուրից առաջ Հայաստանը 5-րդն է
Շախտամի աշխարհի առաջնության 7-րդ տուրում Հայաստանի հավաքականը 3-1 հաշվով հաղթել է Թուրքիայի ընտրանուն: Սպիտակներով խաղացող Արոնյանն ու Սարգսյանը հաղթել են պարտիաները, իսկ սեւերով հանդես եկող Հակոբյանն ու Պետրոսյանը՝ ոչ-ոքի ավարտել:
Մյուս մրցավեճերն ավարտվել են այսպես. Ուկրաինա-Եգիպտոս՝ 2,5-1,5, Ռուսաստան-Հոլանդիա՝ 3,5-0,5, ԱՄՆ-Գերմանիա՝ 3-1, Չինաստան-Ադրբեջան՝ 3-1:
Մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել Ուկրաինան, որն ունի 12 միավոր, նրանից մեկ միավոր պակաս է վաստակել Ռուսաստանը, 10 միավոր ունեն չինացիները: ԱՄՆ-ն, Հայաստանն ու Հոլանդիան ունեն 8-ական միավոր:
Մնացել է 2 տուր, որոնցում մեր թիմը պետք է ձգտի միայն հաղթանակի, այլապես հնարավոր չի լինի լավագույն եռյակ մտնել: Չնայած ամեն ինչ չէ, որ կախված է մեր թիմից:
Այսօր Հայաստանը կմրցի Հոլանդիայի, իսկ ամսի 5-ին՝ Ուկրաինայի հետ: Այսօր տեղի կունենան նաեւ Եգիպտոս-Ադրբեջան, Գերմանիա-Չինաստան, Թուրքիա-ԱՄՆ, Ուկրաինա-Ռուսաստան հանդիպումները:
Լուս.՝ armchess.am-ի
Մեկնաբանել