HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Գիմազիադա-2013»-ում հայ դպրոցականները նվաճել են 4 մեդալ

Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 4-ը Բրազիլիայում տեղի ունեցած  դպրոցական մարզիկների համաշխարհային 13-րդ Գիմնազիադիայում Հայաստանի դպրոցականների մարզական պատվիրակությունը նվաճել է 4 մեդալ՝ 1 ոսկե և 3 բրոնզե:

Հայաստանի ներկայացուցիչներից պատանի շախմատիստ Մանուել Պետրոսյանն արժանացել է ոսկե մեդալի, լողորդ Վահան Մխիթարյանը, ձյուդոիստներ Սամվել Խաչատրյանը և Գևորգ Խիթարյանը համապատասխանաբար բրոնզե մեդալների:

«Գիմազիադա-2013» խաղերի ծրագրում ընդգրկված էր 8 մարզաձև: Հայաստանի մարզիկները հանդես են եկել 5 մարզաձևերում` լող, աթլետիկա, մարմնամարզություն, շախմատ և ձյուդո: Առաջնությանը մասնակցել են 39 երկրների ներկայացուցիչներ: Հայաստանը մեդալների ընդհանուր քանակով զբաղեցրել է 14-րդ տեղը:

Հայաստանի դպրոցականների հանրապետական մարզական ֆեդերացիան 2011 թվականից հանդիսանում է Դպրոցականների մարզական միջազգային ֆեդերացիայի լիիրավ անդամ և իրավունք է ստացել մասնակցել  բոլոր միջոցառումներին: Հայաստանի հավաքականն այս տարի առաջին անգամ է մասնակցել  դպրոցականների համաշխարհային Գիմնազիադային:

Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՆ-ն: 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter