HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Հայաթ Փլեյս Երևան» հյուրանոցի բացման արարողությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել համաշխարհային ճանաչում ունեցող «Հայաթ Փլեյս» հյուրանոցային ցանցին պատկանող «Հայաթ Փլեյս Երևան» հյուրանոցի բացման արարողությանը:

Հանրապետության նախագահը շրջել է միջազգային բարձրակարգ հյուրանոցային ապրանքանիշի պահանջներին համապատասխան կառուցված նորաբաց հյուրանոցային համալիրում, ծանոթացել իրականացված ներդրումներին, ստեղծված աշխատատեղերին և առաջարկվող ծառայությունների որակին:

Մայրաքաղաքում՝ Հանրապետության հրապարակի հարևանությամբ, կառուցված «Հայաթ Փլեյս Երևան» հյուրանոցի շինարարական աշխատանքները մեկնարկել են 2011 թ., ավարտվել՝ ընթացիկ տարում: Շրջայցի ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրել են, որ հյուրանոցի կառուցման ուղղությամբ մինչ այժմ ներդրվել է շուրջ 15 մլն ԱՄՆ դոլար: 10-հարկանի և մոտ 7.0 հազ. մ2 ընդհանուր մակերեսով այս հյուրանոցում բացվել է 70 աշխատատեղ՝ 200.0 հազ. դրամ միջին աշխատավարձով:

Հայաստանում «Հայաթ Փլեյս Երևան»-ի բացումը, ըստ հյուրանոցի սեփականատեր «Ինտեռարմ-Մ» և հյուրանոցի կառավարումն իրականացնող «Հայաթ Հոթելզ Քորփորեյշն» ընկերությունների պատասխանատուների, որոշակիորեն կխթանի հյուրանոցային արդյունաբերությունում ծառայությունների որակի բարելավումը: Ակնկալվում է նաև, որ նոր հյուրանոցի մուտքը շուկա կնպաստի ոլորտում մրցակցային միջավայրի բարելավմանը ինչպես ցանցային, բրենդային հյուրանոցների շրջանում, այնպես էլ ընդհանրապես հանրապետության հյուրանոցային արդյունաբերության մեջ: 

Մեկնաբանություններ (1)

henri
Marriot- Hyyat - Golden Tulip- եւ որ ի կարգին - - - Մեզի նման համեստ անձերու համար մտածող կայ Հայաստանում ? -Տուները սղած-վարձքերը սղած-հիւրանոցները անմատչելի :գոնէ վրանաքաղաք մը շինեցէք մի տասը օր ալ մենք կարենանք հայրենիք գալ։!!!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter