HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ուրիխանյանը կառավարությունից ակնկալում էր ստանալ միավանկ բառից մի քիչ ավելի երկար ու ողջամիտ պատասխան

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ կուտակային կենսաթոշակների մասին այս օրերին խոսվեց չափազանց շատ, եւ կառավարությունն ու քաղաքական մեծամասնությունը փորձում էին ամեն կերպ ցուցադրել, թե որքան այն լավն է, ինչքան ճիշտ է այդ համակարգը:

«Ակնկալելով միավանկ բառից մի քիչ ավելի երկար ու ողջամիտ պատասխան, շարադրելով այն շատ կոռեկտ եւ քաղաքավարի՝ հարցնում եմ` եթե այն այդքան լավն է, կամավոր կուտակային համակարգին մասնակցելու ժամանակաշրջանում կառավարության ներկայացուցիչներից ու նրանց մերձավորներից ո՞ր մեկն է անցել այդ համակարգին, կատարել վճարումներ, որպեսզի կամավոր կերպով ապահովի իր բարեկեցությունը»,- ասաց Տիգրան Ուրիխանյանը` վարչապետից ակնկալելով ստանալ «հնարավոր է» կամ «ոչ»-ից ավելի բովանդակային պատասխան:

Աշխատանքային օրն ավարտվեց եւ պատգամավորի հարցին պատասխանող չեղավ: Փոխարենը «ռեպլիկի կարգով» վարչապետին, կառավարության անդամներին եւ ՀՀԿ-ական պատգամավորներին գոհացրեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«2010 թ. դեկտեմբերի 22-ին ինձնից ուղիղ աջ նստած «Բարգավաճ Հայաստանը» կողմ է քվեարկել պարտադիր կուտակայինին: Շնորհակալություն, ցտեսություն Ձեզ»,- ասաց Է. Շարմազանովը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter