HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դեսպան Սհոյանը հավատարմագրերն է հանձնել Բուլղարիայի նախագահին

Բուլղարիայում Հայաստանի դեսպան Արսեն Սհոյանն այսօր իր հավատարմագրերն է հանձնել Բուլղարիայի նախագահ Գեորգի Պրվանովին:

Հավատարմագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը կայացել է Բուլղարիայի նախագահական նստավայրում, որին ներկա են եղել Հայ առաքելական եկեղեցու Բուլղարիայի թեմական խորհրդի ատենապետ Ռուբեն Գրիգորյանը, Պլովդիվում եւ Վառնայում ՀՀ պատվավոր հյուպատոսներ Եղիազար Ուզունյանը, Սարգիս Սարգիսյանը:

Հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո Բուլղարիայի նախագահի եւ դեսպանի միջեւ տեղի է ունեցել առանձնազրույց, որի ժամանակ անդրադարձ է կատարվել հայ-բուլղարական հարաբերություններին ու տարածաշրջանային խնդիրներին: Այնուհետեւ, ինչպես հայտնում են արտգործնախարարության մամլո ծառայությունից, դեսպանը ծաղկեպսակ է դրել Ալեքսանդր Նեւսկի հրապարակում տեղակայված «Անմար կրակի» հուշակոթողին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter