HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». ոստիկանական խրախճանք՝ մարմնավաճառների հետ

Մամուլում գրվեց, որ Շենգավիթի քննչականի մի խումբ քննիչներ օրերս որոշել են մի քիչ լիցքաթափվել եւ խրախճանք են կազմակերպել հենց բաժնում՝ բերման երթարկված մարմնավաճառների հետ։ Սակայն, մեր տեղեկություններով, քեֆը տեղի է ունեցել համայնքի օբյեկտներից մեկում։ Խրախճանքն այնքան բուռն է եղել, որ բանը հասել է բարձրաձայն հայհոյանքների։ Կատարվածի մասին տեղեկացել է Շենգավիթի ոստիկանապետը եւ այդ մասին զեկուցագիր է գրել Ալիկ Սարգսյանին։

Ոստիկանության լրատվականից երեկ տեղեկացանք, որ Շենգավիթի քննչականի աշխատակիցներից մեկի նկատմամբ, ում անունը չի հրապարակվում, ծառայողական քննություն է սկսվել։ Թե ինչու այդ մեկի, երբ մասնակիցները շատ են՝ դեռեւս պարզ չէ։ Հավանաբար նա ամենաբարձրն է հայհոյել։ Կամ ամենաանպաշտպանն է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter