HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». առանց Սաշիկի

ՀՀԿ «ՀԺ»-ի աղբյուրները փոխանցում են, որ կուսակցության նոր համամասնական ցուցակում տեղ չեն գտնելու մասնավորապես Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանը, ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանն ու Վազգեն Կարախանյանը:

Երեկ Վազգեն Կարախանյանը «ՀԺ» թղթակցի հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում, որ կուսակցության համամասնական ցուցակում իր անունը չի լինելու, պատասխանել է. «Ճիշտն ասած՝ ցանկացած մարդ լավ չի վերաբերվի, առավելեւս` ես: Կարծում եմ՝ մի քիչ լումա ունեմ մեր անցած ճանապարհի եւ նորանկախ Հայաստանի կայացման գործում»:

Ամեն դեպքում, պատգամավորը կարծում է, որ իր նկատմամբ նման մոտեցում չեն ցուցաբերի: «Կարծո՞ւմ եք, թե՞ հույս ունեք»,- «ՀԺ» թղթակցի այս հարցին Կարախանյանը պատասխանել է. «Հույսն ամենավերջում է մեռնում, ես կարծում եմ` առայժմ»:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter