Հայաստանի և Թուրքմենստանի առողջապահական համակարգերի համագործակցությունը կընդլայնվի
Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախարարական համաժողովի օրերին ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն Աշգաբադում հանդիպել է Թուրքմենստանի առողջապահության նախարար Նուրմուհամմեդ Ամաննեպսովի հետ։Այս մասին հայտնում է առողջապահության նախարարությունը:
Ընդգծելով ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի աշգաբադյան հռչակագրի կարևորությունը` նախարար Դումանյանը նշեց, որ այն նոր ուղեցույց կհանդիսանա այդ ոլորտում եվրոպական երկրների, այդ թվում` Թուրքմենստանի հետ համագործակցությունը սերտացնելու համար։
Դերենիկ Դումանյանը ներկայացրել է այս ոլորտում Հայաստանում առկա իրավիճակը, ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի ուղղությամբ տարվող աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը։ Մասնավորապես մանրամասնեց Հայաստանում 2014 թվականից ոչ վարակիչ մի խումբ հիվանդությունների վաղ հայտնաբերմանն ուղղված լայնամասշտաբ սկրինինգային ծրագրերը:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց ընդլայնել երկու երկրի առողջապահական համակարգերի համագործակցությունը։ Մանրաամսն` այստեղ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել