HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի «Ֆրանսիա-Հայաստան» բարեկամության խմբի նախագահ Ռընե Ռուքեի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Նախագահը կարևորել և բարձր է գնահատել պարոն Ռուքեի և նրա ղեկավարած պատգամավորական խմբի անձնվեր և հետևողական աշխատանքը՝ ուղղված թե´ Ֆրանսիայի խորհրդարանում և թե´ քաղաքային, մարզային խորհուրդներում հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդմանը, միջազգային հարթակներում համագործակցության խորացմանը:

Զրուցակիցներն ընդգծել են, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր անցած երկու տասնամյակները նշանավորվել են բոլոր ոլորտներում հայ-ֆրանսիական կապերի վերընթաց զարգացմամբ, մասնավորապես՝ քաղաքական կանոնավոր երկխոսության, միջխորհրդարանական ակտիվ կապերի, Հայաստանի և Ֆրանսիայի 30-ից ավելի շրջանների ու քաղաքների միջև սերտ գործընկերային կապերի, տնտեսական, ինչպես նաև մշակութային, կրթական և այլ բնագավառներում:

Նախագահը և ֆրանսիացի խորհրդարանականները համակարծիք են եղել, որ միջխորհրդարանական համագործակցությունը բազմաշերտ միջպետական օրակարգի առանցքային բաղկացուցիչն է, որը կարևոր դերակատարություն ունի երկու պետությունների փոխհարաբերություններում:

Սերժ Սարգսյանը ուրախությամբ է ողջունել Ռընե Ռուքեի գլխավորած պատվիրակության կազմում Հայաստան ժամանած տիկին Բուայեին, ով մինչ այս քանիցս այցելել է Հայաստան և Արցախ:

Ս.Սարգսյանը կարևորել է այն փաստը, որ ֆրանսիացի խորհրդարանականները՝ սենատորները և պատգամավորները, Հայաստան այցերի ընթացքում այցելում են նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, ինչը, նախագահի համոզմամբ, լավ առիթ է տարածաշրջանում տիրող իրավիճակին մոտիկից ծանոթանալու, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծման գործընթացի, հակամարտության նախապատմության մասին համակողմանիորեն իրազեկվելու: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել նաև ս.թ. մարտին «Արցախի հետ բարեկամության շրջանակ»-ի ստեղծումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter