Հայ ինժեները հայտնաբերել է էներգախնայողության գաղտնիքը
Սակայն նրա գյուտը դեռ կիրառություն չունի անտարբեր վերաբերմունքի պատճառով
Կիմա Խաչատրյան
Շնորհիվ մի շարք կարևոր առավելությունների՝ հիդրավլիկական ուժային համակարգերը լայն կիրառություն են ստացել տնտեսության բազմաթիվ ճյուղերում: Սակայն ներկայումս արտադրվող հիդրոշարժիչներն ունեն մի լուրջ թերություն ՝ մեծ արագությունների դեպքում էապես ընկնում է նրանց արդյունավետությունը:
Ինժեներ Նորիկ Բարսեղյանի կողմից առաջարկված հիդրոշարժիչը հետաքրքիր մտահղացման արդյունք է, սակայն նրա կիրառման շրջանակը և տեխնիկական բնութագրերի ազդեցությունը շարժիչի աշխատանքային արդյունավետության վրա պարզելու համար անհրաժեշտ է մեկ կամ երկու նմուշ փորձարկել:
«Իմ նպատակը ոչ թե աշխարհի ժողովուրդներին պառակտելն է, այլ միավորելը», – այսպես սկսեց մեր զրույցը ինժեներ Նորիկ Բարսեղյանը, ով գրել է մի քանի աշխատանքներ՝ էլեկտրաէներգիայի խնայողության վերաբերյալ: Հիդրոշարժիչի օգտագործման իր նոր առաջարկով նա ներկայացնում է ավելի քիչ էներգիա խլող մի ծրագիր:
Բարսեղյանն էնեգիան ավելի ռացիոնալ օգտագործելու տարբերակներ է տեսնում, սակայն առաջին հերթին կարևորում է շփումը աշխարհի տարբեր ծայրերում գտնվող մարդկանց հետ, որոնց նպատակն է ճիշտ լուծել այս խնդիրը: Այդ նպատակով էլ դիմել է ՄԱԿ-ին, մասնակցել մի քանի միջազգային մրցույթների: Իսկ դիմելով տեղական համապատասխան մարմիններին՝ երբևէ չի ստացել հստակ պատասխան:
«Բացի քաշքշուկներից ուրիշ ոչինչ չի եղել: Տարբեր մարմինների դիմել եմգիտական աշխատանքիս համար նյութեր ստանալու նպատակով: Բացի թեորեմըներկայացնելուց այն ամենաքիչը մեկ-երկու անգամ փորձարկել, կիրառել է պետք:Իմ առաջարկը եզակի օրինակ է: Ես առաջարկում եմ էներգիա խնայելու լուրջտարբերակ, սակայն «Թիակավոր շարժիչի» այս գյուտը ես միջանկյալ եմհամարում: Իմ գաղափարները ներկայացրել եմ մասամբ, քանի որ խուսափել եմ հետագայում մեծ սխալների առջև կանգնելուց . սա գիտնականներին բնորոշվարքագիծ է: Գիտության համար նույնիսկ վաճառել եմ բնակարանս: Այժմ ռիսկիդիմել չեմ կարող: Երկու տղա ունեմ: Բացի այդ էլ՝ հասկացել եմ, որ ամեն ինչ իրչափն ունի: Ինձ նյութականը չի հետաքրքրում: Ինձ ուշադիր լսել և հասկանալ էպետք»- նշեց Նորիկ Բարսեղյանը:
Այն հարցին, թե հնարավո ՞ր է արդյոք բուսական հումքից էլեկտրաէներգիա կամ վառելիք ստանալ, ինժեները պատասխանեց, որ բնական ճանապարհներից մեկը արևից էներգիա ստանալն է, սակայն այն բավարար արդյունք չի կարող տալ, մեծ ծախսերի հետ է կապված և սահմանափակ է:
Իսկ ի ՞նչ է սպասվում ներկայիս էներգետիկային : Ի ՞նչ վտանգ է սպառնում հասարակությանը, եթե չլուծվեն էներգիախնայողության հարցերը: Նորիկ Բարսեղյանի խոսքով ՝ պետք է ոլորտի մասնագետները հավաքվեն մի վայրում, քննարկեն , առաջարկեն իրենց գաղափարները և գան ընդհանուր հայտարարի, այլապես կաճեն հիվանդությունների թիվը, ինչպիսիք են օրինակ սթրեսները, քաղցկեղը և այլն:
«Մեր նպատակն է փոքր էներգիայից ստանալ մեծ էներգիա: Էներգիան երբեք չիսպառվում: Ոչ թե պետք է մեկուսացնել 10տ CO₂-ը, այլ պարզապես չաղտոտելայն»,-ավարտեց ինժեները:
Նյութը կարդացեք նաեւ Ուսանողական թերթում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել