HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փակ է Գյումրի-Բավրա ճանապարհահատվածը. կան նաև այլ դժվարանցանելի հատվածներ

ՀՀ ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ եղանակային պայմաններից ելնելով` փակ է Գյումրի-Բավրա ճանապարհահատվածը:

ՃՈ-ն հորդորում է վարորդներին այդ ճանապարհով երթևեկել ծայրահեղ անհրաժեշտության դեպքում:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն էլ տեղեկացնում է, որ փակ է Սելիմի լեռնանցքը: Դժվարանցանելի են Երևան-Սևան ավտոճանապարհի Չարենցավան-Հրազդան ճանապարհահատվածը, Բերդ-Ճամբարակ, Սոթք-Քարվաճառ, Վանաձոր-Ալավերդի, Ալագյազ-Սպիտակ ճանապարհահատվածները, Դիլիջանի ոլորանները:

Ներկա պահին ձյուն է տեղում Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում, Գեղարքունիքի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Կոտայքի մարզերում, իսկ Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում առկա է մերկասառույց:

ՀՀ ԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել ձմեռային անվադողերով և միայն խիստ անհրաժեշտության դեպքում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter