Ավտոճանապարհներին իրականացվում են մշակման և մաքրման աշխատանքներ
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 9–ին` ժամը 17:30 – ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում՝ Վարդենիսում, Ջերմուկում, Սիսիանում, Գորիսում,Կապանում, Մեղրիում տեղում է ձյուն:
Ավտոճանապարհների զգալի մասում՝ Թալինի, Ապարանի, Սևանի, Գավառի, Սիսիանի, Գորիսի ճանապարհատվածներում և Սելիմի լեռնանցքում առկա է մերկասառույց: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով՝ ավտոճանապարհներին իրականացվում են մշակման և մաքրման աշխատանքներ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել