Բացվել է հայ-չինական մեղվաբուծական համատեղ ձեռնարկություն
Դեկտեմբերի 6-ին Չինաստանի Շանդուն նահանգի մայրաքաղաք Ցինանում բացվել է «Անուշակ» հայ-չինական մեղվաբուծական համատեղ ձեռնարկության մասնաճյուղը:
Լինելով մեղվաբուծության բնագավառում աշխարհի առաջատար երկրներից մեկը` Չինաստանը հետաքրքրված է Հայաստանի բարձրադիր գոտում աճող դեղաբույսերից ստացված օրգանիկ մեղրի ու տարբեր մեղվամթերքի համատեղ արտադրության և չինական շուկա դրանց ներմուծման հարցում:
Չինաստանում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը նշել է, որ «Անուշակի» փորձը լավագույն օրինակ կարող է հանդիսանալ նաև այլ ոլորտներում՝ հայ և չինացի գործարարների միջև համագործակցություն հաստատելու առումով:
Հայաստանում արտադրված օրգանիկ մեղրի առաջին խմբաքանակն արդեն Չինաստանում է և շուտով կհասնի սպառողին:
Մեղվաբուծության և մեղվամթերքի արտադրության «Անուշակ» հայ-չինական համատեղ ձեռնարկությունը ստեղծվել է 2012թ. մարտին՝ Երևանում:
Հայնում են ՀՀ արտգործնախարարությունից:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել