Պահանջել է գումար, սպառնացել և փորձել խեղդել
Երեկ ուշ երեկոյան՝ ժամը 21:30-ին, ոստիկանության Թալինի բաժին է դիմել 71-ամյա Փարի Ա.-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 17:30-ի սահմաններում, ոմն Արտակ ապօրինի մուտք է գործել իր տուն, պահանջել գումար, սպառնացել, ծեծի է ենթարկել, դեմքի մասում պատճառել վնասվածքներ և փորձել խեղդել, սակայն ինքը, հրելով նրան, փախել է տնից` դուռը փակելով վերջինիս վրա, որը դուռը կոտրելով` դիմել է փախուստի:
«Ձեռնարկվում են միջոցառումներ Արտակի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն»,- տեղեկացնում են ոստիկանության լրատվության վարչությունից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել