
Պատգամավորի համար զուգարանի թուղթ էին բերել
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը, ով ԱԺ-ում հայտնի է որպես «իրեն հաշիվ չտվող», այսօր հերթական վիրավորական հայտարարությունն է արել, այս անգամ` եզդիների հասցեին:
Խորհրդարանում, երբ լրագրողները պատգամավորից հետաքրքրվել են, թե «Что? Где? Когда?» հայտնի խաղն ինչու է անցկացվում օտար լեզվով եւ արդյոք «Լեզվի մասին» օրենքի խախտում չէ, պատգամավորը տվել է իրեն բնորոշ պատասխան. «Արա, իսկականի՞ց էդքան անմակարդակ եք, որ ըտենց եք մտածում…: Որ փողոցում կանգնած մի եզդի էդ հարցը տար, չէի զարմանա, բայց դուք իսկականի՞ց ըտենց եք մտածում»:
«Սինջար» եզդիական միավորման մի խումբ երիտասարդ ներկայացուցիչներ, տեղեկանալով պատգամավորի հայտարարության մասին, շտապել էին Ազգային ժողով եւ Բաղրամյան փողոցի կողմից` մուտքի մոտ, ավանակի նկարով պաստառ էին պարզել: Որպես «նվեր» բերել էին նաեւ զուգարանի թուղթ, որպեսզի պատգամավորը խոսելուց առաջ բերանը մաքրի:
«Սինջար» եզդիական միավորման նախագահ Բորիս Թամոյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ Մանվել Բադեյանը վիրավորել է եզդիներին եւ պահանջում են, որպեսզի ներողություն խնդրի:
Լուսանկարը՝ 7or.am-ի:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել