HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զորամասում գտել են օրապահի դին

ՀՀ պաշտպանության նախարարությունը ցավով տեղեկացնում է, որ 10.12.2013 թ.` ժամը 18:10-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել է ներքին վերակարգում որպես օրապահ ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Վանիչկա Արամայիսի Հովակիմյանի դին` ծնոտի ստորին շրջանում հրազենային վիրավորումով:

Փաստի առթիվ  ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունն է հայտնում շարքային Վանիչկա Արամայիսի Հովակիմյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Մեկնաբանություններ (4)

Armine
Իսկ ով ասաց, որ վիշտը չեն կիսում? իսկ Ձեր գրած արտահայտությունն ինչերեն էր ? համենայն դեպս, հայերեն չէ'ր...
Թլկատինցի
Բոլոր «կիսվողներին»....Հայերենում ԿԻՍՈՒՄ են խնձորը, ունեսվածքը, ճանապարհը, հացը, գումարը եւ այլն, իսկ տպավորությունները, կարծիքը, եւ ՎԻՇՏԸ ո՛չ ԿԻՍՈՒՄ են, ո՛չ էլ, առավել եւս ԿԻՍՎՈՒՄ: Այ՛ քեզ հայերեն «իմացողներ». մի հատ գնացե՛ք հայող լեզվի քերականության դասագիրք բացե՛ք ու մի քանի բան սովորեցե՛ք: Հիմա կարող եք այս էլ ՚«կիսել» ձեր շրջապատի մարդկանց:
Վահան
«ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և....» Հայերենում, վիշտը չեն կիսում: ՊՆ-ը թող պարզապես գրեր - ՀՀ ՊՆ իր խորին ցավակցությու է հայտնում ընտանիքին, կամ միանում է ծանր վիշտին.....կամ մի այլ ՀԱՅԵՐԵՆ բառակախակցություն:
ominac
Վահան, ի՞նչէն գիտես որ հայրենով չէս կրնար վիշտը կիսել․

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter