HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատավորները զայրացել են ՄԻՊ-ի զեկույցից. նրանք պահանջներ ունեն

ՀՀ դատավորների միության խորհուրդը տարածել է հայտարարություն, որը ներկայացնում ենք ամբողջությամբ: 

Հայաստանի Հանրապետության դատավորների միության խորհուրդը խստորեն դատապարտում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից 09.12.2013թ. հրապարակված «Արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ» հակապետական, հակաօրինական, իրականությանը բացարձակ չհամապատասխանող, սիրողական մակարդակի ուսումնասիրությունների վրա հիմնված, դատական իշխանությունն ու դատավորի բարձր կոչումը նսեմացնող արտահերթ զեկույցը:

Հայաստանի Հանրապետության դատավորների միության խորհուրդը

հայտարարում է.
•       հիմնազուրկ դատողություններից բաղկացած հիշատակված զեկույցը պետական և հասարակական կարգի ապակայունացման լուրջ վտանգ է պարունակում, որը միտված է դատական իշխանության նկատմամբ հանրության շրջանում թյուր պատկերացումների ձևավորմանը
•       զեկույցն ամբողջությամբ երևակայության արդյունք է և արժեզրկում է ոչ միայն արդարադատության իմաստն ու բովանդակությունը, այլ նաև այդօրինակ երևակայություն ունեցողի իրական առաքելության իմաստը
•       պրոֆեսիոնալ մարմինը գրավոր, թե բանավոր խոսքով հանդես գալու ժամանակ պետք է և պարտավոր է ներկայացնել միայն փաստ, եղելություն կամ վերլուծություն ու, բնականաբար, ուսումնասիրությունների չափելի ու համադրելի արդյունքներ, որպիսիք զեկույցում իսպառ բացակայում են
•       զեկույցում փողոցային բամբասանք հիշեցնող անհեթեթ տեղեկություններ ներառելը հարիր չէ իրավական պետության Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտին՝ ընդհանրապես և այդ պաշտոնը զբաղեցնող անձին՝ մասնավորապես:

Հայաստանի Հանրապետության դատավորների միության խորհուրդն ավելորդ չի համարում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հիշեցնել.
•       Պաշտպանն իր լիազորություններն իրականացնելիս պարտավոր է ղեկավարվել օրինականության, հասարակական համակեցության և սոցիալական արդարության հիմնարար սկզբունքներով, ենթարկվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենքներին, ինչպես նաև միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին և նորմերին («Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 2-րդ և 5-րդ հոդվածներ)
•       Պաշտպանը պետք է տեղյակ լիներ բազմաթիվ միջազգային ակտերի գոյության մասին, որոնցում ամրագրված է դատարանների հեղինակությունը հարգելու և այն արատավորող գործողություններ կատարելուց ձեռնպահ մնալու պահանջը, որն ուղղված է դատարանների անկախությունն ապահովելուն:

Հայաստանի Հանրապետության դատավորների միության խորհուրդը, անթույլատրելի համարելով հանրության մոտ դատարանների ու դատավորների վերաբերյալ անվստահություն սերմանելու դիտավորությունը, կարևորելով դատարանի՝ որպես արդարադատություն իրականացնող միակ մարմնի հեղինակությունը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանից պահանջում է.
• հարգել դատավորի սահմադրական կարգավիճակը
• անշեղորեն պահպանել օրինականության սկզբունքը
• ձեռնպահ մնալ դատարանի հեղինակությունն արատավորող հիմնազուրկ դատողություններ հրապարակելուց:

Մեկնաբանություններ (9)

հին դատավոր
Դատաիրավական համակարգի կոռուպցիայի մասին հիշատակել են թե եվրոմասնագոտերը թեւ հանրապետության նախագահը, ու լռությունը եղել է համաձայնության նշան: Հետաքրքիր է այս դեպքում բղավում են որ ինչ անեն? Ախ հա՜, ՄԻՊ - ը սակագներ է հրատարակել, որի հետ իրենք համաձայն չեն, որովհետեւ ուրիշ առարկություններ արդեն չունեն! (նախագահը սխալ բան հո չէր կարող խոսել!) Բայց այս դեպքում մնում է միայն որ իրենց սակագներն իրենք ասեն եւ փաստերով ապացուցեն որ էդքան թանկ չեն վերցնել (!!!) Այսինքն՝ սա այն դեպքն է, երբ ինչքան գոռան համն էնքան դուրս է գալու ...
Ara Manoogian
I don't buy the judges allegations. I know for a fact that a number of years ago in Artsakh that someone I personally know was reviewing court cases and said that 90% of the cases were done wrong. I also know that bribe taking in court was and is still common. What needs to be done is all court cases needs to be closely monitored and scorecards need to be kept of each judge for their performance.
Նարեկ
Դատավորների միության խորհրդի մեկնաբանությանը կետ առ կետ չանդրադառնալու համար, ամբողջ աբսուրդիզմը նկարագրելու նպատակով` գրում ենք մեր իշխանավորների տերերի լեզվով ընդամենը մեկ բառ :
EDGAR
DATAVORNER@ INCI EN ZAYRACEL ES ERKRUM HAZIV MEKNA HAYTNVEL VOR UZUM E BACEL ES JOXOVRDI ACQER@ HALALA MARDU IRAVUNQNERI PASTPANIN : PASTOREN ES KARUYCN LAVEL GORCUM E , ISK INC VERABERVUM E DATAKAN HAMAKARGIN ET GOYUTYUN CUNI ENTEX UXAKI ISXUM E GUMAR@
lusva
հերիք է մեզ զայրացնեն, հիմա էլ թող իրենք զայրանան։ Ճշմարտությանը չեն դիմանում։ Հարգելի դատավորներ, կարողացեք ինքներդ հարգել դատարանին և ձեր կոչումը։ Կարողացեք շիտակ նայել, ձեր երեխաներին ամոթով մի արեք։ Մի ճաք թողեք, որ լույս և արև տեսնեն, թե չէ մեկ էլ տեսաք, նրանք հայտնվեցին Կիևյանի վրա...
zartnir Lao ...
Армянская судебная система занимается самоуничтожением, так как все решения армянских судей противоречат законам природы и вселленой.
hasmik
datavornery ardaradatutjuny sarqel en biznes mardkajin chakatagreri vra, spitak cexaspanutjuny henc sa e
Դարդ-անելի
Քաղաքացիները քանի-քանի անգամ են բարձրաձայնել դատավորների հակապետական և հակաօրինական գործողությունների մասին, բանի տեղ դնող չկար, հիմա երբ դրության տերն է փոխվել, ցայտոտի մեջ համակարգն ամբողջ։ Տեսեք, կոռուպցիան ինչպես է համախմբում, դե որ համաժողովրդական գործ լիներ, թեկուզ հիվանդ մեկ երեխայի փրկելու համար, այդպես չեն համախմբվի։ Հազիվ զբաղված են եվրո և դոլար են դիզում...
Լորա
Հայաստանում դատաիրավական համակարգը ինքն է իրեն արժեզրկել,Քանի որ զբաղված է միայն նրանով,որ հանկարծ թույլ չտա ՀՀ օրենքի կիրառում:Նրանք ծառայում են միայն փողին ու լծակներին:Ապրի Կարեն Անդրեասյանը համակարգին արժանի գնահատական տալու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter