Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի աշխատակիցները պարգևատրվել են
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն այսօր ընդունել է Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի մի խումբ աշխատակիցների` տնօրեն Լյուդմիլա Բարսեղյանի գլխավորությամբ: Շնորհավորելով կենտրոնի ստեղծման 20-ամյակի կապակցությամբ, Ա.Հարությունյանը բարձր է գնահատել կրթօջախի գործունեությունը մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության, նրանց գեղագիտական ճաշակի ձևավորման գործում: Վարչապետը հույս է հայտնել, որ կենտրոնն իր գործունեությամբ կշարունակի նպաստ բերել պատանիների ու աղջիկների ճիշտ դաստիարակությանը և հաճելիորեն զարմացնել Արցախ այցելողներին: Իսկ պետության կողմից աջակցությունը ինչպես նախկինում, այսուհետ ևս կլինի շարունակական:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության և ուշադրության համար, Լ.Բարսեղյանը հավաստիացրեց, որ կենտրոնը նոր թափով կշարունակի իր ազգանպաստ առաքելությունը: Նա ներկայացրեց իրենց սաների վերջին հաջողությունները և ապագա ծրագրերը:
Հանդիպման ավարտին Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի մի խումբ աշխատակիցներ ունեցած վաստակի և կենտրոնի 20-ամյա հոբելյանի կապակցությամբ պարգևատրվեցին ԼՂՀ վարչապետի հուշամեդալով ու պատվոգրերով:
Այս մասին հայտնում է ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել