HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետը հանդիպել է հանրահայտ ջութակահար Պինկաս Ցուկերմանին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է աշխարհահռչակ ջութակահար և դիրիժոր Պինկաս Ցուկերմանին, ով Երևան է ժամանել այսօր` մասնակցելու «Երևանյան Հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի 14-րդ համերգաշրջանի փակման համերգին:

Արամ Խաչատրյան համերգասրահում նա հանդես կգա «Կամերատա Զալցբուրգ» նվագախմբի հետ՝ որպես դիրիժոր և մենակատար:
Հյուրը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին և ՀՀ մշակույթի նախարարությանը՝ համերգի կազմակերպմանը ցուցաբերած պետական աջակցության համար: Փառատոնի նախագահ և գեղարվեստական ղեկավար կոմպոզիտոր, արվեստի վաստակավոր գործիչ Ստեփան Ռոստոմյանը տեղեկացրել է, որ անվանի ջութակահարի հետ քննարկվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համատեղ գալահամերգի կազմակերպման հարցը:

***

Պինկաս Ցուկերմանն արդեն 14 տարի Օտտավայի Ազգային արվեստի կենտրոնի նվագախմբի երաժշտական տնօրենն է, 4 տարի՝ Լոնդոնի Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր հրավիրյալ դիրիժորը: Նա առաջին անգամ Հայաստան է եկել 2009թ.՝ «Ցուկերման կամերային կատարողներ» համույթով, իսկ 2010 թ. ընդունել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ որպես մենակատար հանդես գալու հրավերը: Աշխարհահռչակ երաժշտի առաջին ուսուցիչը եղել է հայազգի Իվան Գալամյանը:

Մեկնաբանություններ (1)

sergik
hajastane korztanvum e, sa romantik paher e aprum....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter