HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իրականացվում են ավտոճանապարհների մշակման և մաքրման աշխատանքներ. նախարարություն

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 12-ին` ժամը 10.00-ի դրությամբ, հանրապետության բոլոր տարածաշրջաններում առատ ձյուն է տեղում: 

Դժվարանցանելի է  Տիգրանաշենի ոլորանները (Քյարքի) Իջևան- Նոյեմբերյան, Մարալիկ- Գյումրի, Թալին-Մարալիկ, Վայք-Սարավան, Սիսիան-Գորիս-Կապան-Մեղրի, Հրազդան-Հանքավան ճանապարհահատվածները:

Փակ է Արթիկ - Ալագյազ ճանապարհահատվածը: Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր - Նավուր ճանապարհից 17:00 -ից  մինչև 07:00  առանց  խիստ անհրաժեշտության չօգտվել:

Ավտոճանապարհներին իրականացվում են մշակման  և մաքրման  աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով: Բացի վերը նշված ճանապարհահատվածներից, Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter