HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմավիրի մարզում կտեղադրվեն հակակարկտային նոր կայաններ

Կառավարությունն այսօրվա նիստում փոփոխություններ է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, որոնց համաձայն հակակարկտային կայանների տեղադրման արժեքը զգալիորեն նվազել է` հնարավորություն տալով 50-ի փոխարեն ձեռք բերել 80 կայանք:

«Դրանցով լրացվելու են Արմավիրի մարզի առաջին պաշտպանական գոտու թույլ օղակները և ստեղծվելու է երկրորդ պաշտպանական գոտին»,- տեղեկացնում է կառավարությունը` ավելացնելով, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի տարածքում այլ մարմինների կողմից տեղադրված հակակարկտային կայանները համապատասխանացվելու են Հայաստանում գործող և կիրառվող մթնոլորտային միասնական համակարգին` «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատանքային սկզբունքների համաձայն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter