21 մլն դրամ` Գուգարքի հդեհից տուժած ընտանիքներին
Լոռու մարզի Գուգարք համայնքում 2013թ. տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժած ընտանիքների բնակարանային պայմանները անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրման միջոցով բարելավելու նպատակով կառավարությունը Լոռու մարզպետարանին հատկացրել է 21 մլն դրամ: Որոշումը կայացվել է այսօր` կառավարոթյան նիստում:
Հիշեցնենք, որ նոյմեբերի 24-ին Լոռու մարզի Գուգարք գյուղում տեղի էր ունեցել արտակարգ պատահար: Նշված օրը հրդեհ էր բռնկվել Գուգարք գյուղում գտնվող փայտյա երկհարկանի կացարանների տարածքում: Աբողջությամբ այրվել էր երկհարկանի փայտյա բնակելի շինությունը՝ վեց ժամանակավոր կացարանով: Դեպքի վայր էր մեկնել հրշեջ փրկարարական ծառայության չորս մարտական հաշվարկ և մեկ ջրատար: Բնակիչները ժամանակին տարհանվել են: Անօթևան է մնացել 22 բնակիչ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել