HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սաստիկ բքի պատճառով փակ է Վայք-Սարավան -Սիսիան ճանապարհահատվածը

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 12-ին` ժամը 14:30-ի դրությամբ, հանրապետության բոլոր տարածաշրջաններում տեղում է առատ ձյուն: 

Դժվարանցանելի են Սելիմի  ոլորանը,  Իջևան- Նոյեմբերյան ( ծանրաքաշ մեքենաների համար), Սիսիան- Գորիս, Գավառ-Մարտունի,  Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածները:
Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է Վայք-Սարավան-Սիսիանի սահման  ճանապարհահատվածը:
Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր- Նավուր ճանապարհից 17:00 -ից  մինչև 07:00-ն  առանց  խիստ անհրաժեշտության չօգտվել:
Ավտոճանապարհներին իրականացվում են մշակման  և մաքրման  աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով: 
Բացի վերը նշված ճանապարհահատվածներից, միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter