Այսօրվա երգն առաջարկել է Սամվել Իսրաելյանը.
«Երբ տաքսիստները քաղաքի տարբեր ծայրերից ուղևորներին անվճար հասցնում են Մայդան, երբ մետրոպոլիտենի աշխատողները բարձրախոսով հայտարարում են, որ մետրոյի կենտրոնական կայարանները փակվել են հնարովի պատրվակով և մարդկանց կոչ են անում, որ գնան Մայդան, երբ ցախ վաճառող պապիկը իմանում է, որ ցախը Մայդանի համար է, և անվճար է տալիս այն, միգուցե իր օրվա հացի եկամուտից զրկվելով, երբ գիշերվա հարձակման ժամանակ որոշ հատուկ ջոկատայիններ ուղղակի հրաժարվում են կատարել հրամանը, իսկ ոմանք էլ կանգնում են զորքի և ժողովրդի միջև, երբ եկեղեցականները հարձակման ողջ գիշերն եկեղեցու զանգերն էին ղողանջում, հասկանում ես, որ այս ազգն հաղթանակել է, և որ ուկրաինացու հաղթանակը նաև իմ ու քո համար է: Կեցցե՛ն Եվրամայդանի պայքարողները»:
«Հետքն» այսուհետ օրվա երգ կառաջարկի՝ օրվա մտորումներով: Եթե դու էլ ունես երգեր ու մտքեր՝ ընթերցողներին առաջարկելու, գրիր «Հետքի» ֆեյսբուքյան էջին:
Լավագույն երգերն ու մտքերն առաջարկողները կստանան մրցանակներ:
Հ.Գ. «Հետքը» բազմաթիվ երգերի առաջարկներ է ստանում, սակայն կարեւոր է նաեւ այդ երգերի մեկնաբանությունը: Հարգելի ընթերցողներ, մի մոռացեք մեկնաբանել առաջարկվող երգերը:
Լուսանկարը՝ ria.ru-ի:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել