Դժվարանցանելի են Սելիմի ոլորանը, Իջևան-Նոյեմբերյան, Վայք-Սարավան, Վայք-Ջերմուկ ճանապարհահատվածները
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 12–ին` ժամը 17:30 –ի դրությամբ, հանրապետության բոլոր տարածաշրջաններում տեղում է առատ ձյուն:
Դժվարանցանելի է Սելիմի ոլորանը, Իջևան-Նոյեմբերյան (ծանրաքաշ մեքենաների համար), Վայք - Սարավան, Վայք-Ջերմուկ ճանապարհահատվածները:
Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր- Նավուր ճանապարհից 17:00-ից մինչև 7:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել:
Ավտոճանապարհներին իրականացվում են մշակման և մաքրման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:
Բացի վերը նշված ճանապարհահատվածներից Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել