Արտակարգ իրավիճակ Գավառում
Նախշուն Մարկոսյան
Այսօր Գավառում ձյան շերտի հաստությունը տեղ-տեղ անցնում է մեկ մետրից, եւ այս պահին էլ շարունակում է առատ ձյուն տեղալ: Ճանհապարները փակ են կամ պատված են մերկասառույցով, սանմաքրման ոչ մի աշխատանք չի կատարվում, անգամ աղ ու ավազ չի ցանվել, ինչն էլ ստիպում է վարորդներին ավտոմեքենաները թողնել ճանապարհին ու հեռանալ: Մարզի տարածքում հասարակական տրանսպորտը չի գործում, շուկան, դեղատներն ու խանութները փակ են: Չեն գործել նաեւ մարզի կրթական հաստատությունները: Համալսարանականները կրթօջախներ հասնելու հնարավորություն չեն ունեցել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել