
«Բարդերն ընդդեմ բարդ հիվանդությունների» (լուսանկարներ)
Տիկնիկային Թատրոնում կայացավ «Բարդերն ընդդեմ բարդ հիվանդությունների» խորագրով հեղինակային երգի համերգը:
Ստացված ողջ հասույթը համերգի կազմակերպիչ «Օգնենք հայ մանուկներին» բարեգործական հասարակական կազմակերպությունը փոխանցվելու է ութնամյա Ղշյան Սերյոժայի համար բացված հաշվեհամարին: Երեխան վիրահատության կարիք ունի, որը ՀՀ պայմաններում հնարավոր չէ իրականացնել:
Համերգին մասնակցում էին հեղինակային երգարվեստի խոշոր ներկայացուցիչներ` Վախթանգ Հարությունյանը, Արմինե Հայրապետյանը, Դավիթ Ամալյանը, Գագիկ Շիբոյանը, Սարգիս Շիբոյանը, Կարեն Մամիկոնյան, Էդուարդ Զորիկյանը, Վահե Քոչարը, Ռուբեն Քամալյանը, Վարդան Գալստյանը և այլք:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել