HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վայք-Ջերմուկ ճանապարհահատվածը բքի պատճառով փակ է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13-ին` ժամը 09:00-ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում՝ Թալինում, Գյումրիում, Արտաշավանում, Ապարանում և Կոտայքում ձյուն է տեղում:

Դժվարանցանելի է Իջևան-Նոյեմբերյան ճանապարհահատվածը (ծանրաքաշ մեքենաների համար):

Ավտոճանապարհների զգալի մասում տեղ - տեղ առկա է մերկասառույց: Բքի պատճառով փակ է Վայք-Ջերմուկ  ճանապարհահատվածը:

Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր-Նավուր ճանապարհից 17:00-ից մինչև 7:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել:

Ավտոճանապարհներին իրականացվում են մշակման և մաքրման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով: 

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter