HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սելավաջրեր Լոռիում

Նախօրեին՝ ժամը 17:29-ին, Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկատվություն է ստացվել այն մա­սին, որ ժամը 14:15-ից մոտ 15 րոպե տեւողությամբ տեղացած անձրևի և կարկուտի հետևանքով առաջացած սելավաջրերով է լցվել մարզի Լուսաղբյուր գյուղի հարակից երկաթգծի «Ղալթախչի» կայարանի շենքը:

Դեպքի վայր է մեկնել Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը եւ տեղում պարզել, որ վնասվել են երկաթգծի էլեկտրական սարքավորումները, սելավաջրերը լցվել են հարակից ցան­քա­տա­րածություններ, բնակելի տների և օժանդակ կառույցների նկուղներ, ջրախեղդ են եղել 2 հորթ և հավեր:

«Ժամը 19:00-ի սահմաններում «Հարավ-Կովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի վթարավերականգնողական ծառայության կողմից երկաթգծի աշխատանքը վերականգնվել է»,- հաղորդում են Արտակարգ ալիք լրատվական կենտրոնից:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter