
100 մլն դրամ` ԿԲ ավտոմեքենաները սպասարկելու համար
2014թ. պետական բյուջեով Կենտրոնական բանկի ծառայողական փոխադրամիջոցների շահագործման համար նախատեսվել է հատկացնել 100 մլն դրամից ավել գումար:
ԿԲ աշխատակազմը շահագործելու է 29 ավտոմեքենա, որոնցից 24-ը` բենզինով: Ծառայողական փոխադրամիջոցների շահագործման ծախսերի հաշվարկները կատարվել են՝ հիմք ընդունելով շուկայում գործող գները եւ 2013թ. ԿԲ կողմից վառելիքի ձեռքբերման եւ ավտոմեքենաների տեխսպասարկման պայմանագրերը, որի համար նախատեսվել է 100 մլն 59 հազար դրամ:
ԿԲ ներքին կարգերի համաձայն՝ տարեկան ծախսվում է մոտ 94 հազար լիտր բենզին: Վերջինիս գինը նախատեսվել է 520 դրամ, ինչը տարեկան կազմում է 48 միլիոն 880 հազար դրամ:
Նախատեսվել է օգտագործել նաեւ 42.040 լիտր դիզելային վառելիք`լիտրը 480 դրամ, ինչը տարեկան արժենալու է 20 մլն 179 հազար դրամ: Միայն քսայուղերի ձեռքբերման համար 2014թ. նախատեսվել է 2 մլն 204 հազար դրամ: Ավտոմեքենաների շահագործման համար նախատեսված են նաեւ այլ ծախսեր:
ԿԲ-ի գալիք տարվա կարիքներն ապահովելու համար նախատեսվել է ձեռքբերել 3 ավտոմեքենա: Համաձայն բանկում գործող քաղաքականության՝ ավտոմեքենաները պետք է նորացվեն 5 տարին մեկ անգամ, սակայն նշված ավտոմեքենաները ձեռք են բերվել 2004թ. եւ մինչ այժմ շահագործվում են: Յուրաքանչյուր ավտոմեքենայի համար հատկացվել է 15 մլն դրամ, ընդհանուր` 45 մլն դրամ:
Մեկնաբանել