HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԽՍՀՄ նախկին քաղբանտարկյալ ԱՄԿ-ականների հայտարարությունը

2013թ. սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը Մոսկվայում Հայաստանի քաղաքացիների համար անսպասելի հայտարարեց, որ Հայաստանը միանում է Մաքսային միությանը: Մինչ այդ բոլոր մակարդակներում խոսվում ու քննարկվում էր Եվրամիության հետ նոյեմբերի վերջին Ասոցացման համաձայնագրի ստորագրման վճռականութեան մասին: Այդ ուղղությամբ արվել էր հսկայական աշխատանք, եւ հաջող ավարտը կասկածներ չէր հարուցում:

Ըստ էության Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ի իր հայտարարությամբ փոխեց դեռ 20 տարի առաջ ընտրված Հայաստանի զարգացման ուղին: Մաքսային կոչված այս արհեստածին միությունը, որ ընդամենը Ռուսաստանի կայսերապաշտական քաղաքականության մի նոր դրսեւորում է, չի կարող եւ չպետք է դիտարկվի որպես Հայաստանի ապագա:

Այս վճիռն օրվա իշխանավորների, օրվա նախագահի անձնական վճիռն է եւ աղերս անգամ չունի մեր ժողովրդի երազանքների՝ ձգտումների հետ ու չի բխում մեր երկրի շահերից: Ընդհակառակը, այն վտանգում է մեր ապագան, վերադարձ է դեպի անցյալ եւ սպառնում է տարիների տառապանքի, չարչարանքի, մեծ զոհողությունների գնով նվաճված մեր անկախությանն ու ինքնիշխանությանը:

Մենք, որ խորհրդային բռնատիրության պայմաններում տարիներ շարունակ պայքարել ենք Հայաստանի անկախութեան համար, այսօր ցավ  ենք ապրում` տեսնելով, թե ինչպես է մեր երկիրը քայլ առ քայլ կորցնում տարիների ձեռքբերումները, մեր ինքնիշխանությունը:  Հայաստանի քաղաքացին,  սերունդները չպետք է ստիպված լինեն պատասխան տալ առանձին անհատների կայացրած մասնավոր, սեփական շահերից բխող  վճիռների համար: Կոչ ենք անում մեր ժողովրդին  տեր կանգնել իր ճակատագրին եւ հնարավոր բոլոր միջոցներով ստիպել իշխանություններին հետ կանգնել ոչ մի լավ բան չխոստացող այս քայլից: 

Ռազմիկ Մարկոսյան

Վարդան Հարությունյան

Ազատ Արշակյան

Պարույր Հայրիկյան   

Մեկնաբանություններ (1)

Անդրանիկ Թոխյան
Ստրկությունից ազատվել արյան,զրկանքների,զոհերի գնով և նորից,ինքնակամ վերադառնալ ստրկության բնորոշ է միայն ի ծնե ճորտերին,սա մեր ազգի ցանկությունը չէ,այլ իշխանությունը բռնի ուժով զավթած ռեժիմի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter