HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտագաղթ, հարկերի բարձրացում և գնաճ. Հայաստանում անշարժ գույքի շուկայի անկման պատճառները

Անշարժ գույքի տվյալների ամփոփում` Կենտրոնից Նուբարաշեն

Վերջին ժամանկերում անցկացված մի քանի դիտարկումներ ցույց են տվել, որ Հայաստանում անշարժ գույքի շուկան ի համեմատ անցյալ տարիների ապրել է մի շարք փոփոխություններ:

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` շուկայի վերլուծության տվյալների համաձայն, այս տարի գործարքների թիվը 2012  թվականի նույն ժամանակահատվածի համեմատ  աճել է 12,5%-ով, անշարժ գույքի գործարքների 40,9%-ը  արձանագրվել է Երևանում:

Երևան քաղաքի վարչական շրջաններում վաճառված բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքների (պայմանագրային) միջին գները.

Թեպետ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն վկայում է, որ  շուկան զարգացում է ապրել, համաձայն «Myrealty.am» ընկերության գլխավոր տնօրեն Ա. Հակոբյանի՝ Հայաստանում անշարժ գույքի շուկան վերջերս անկում է ապրել, ինչը պայմանավորված է արտագաղթով, հարկերի բարձրացմամբ և գնաճով: Եթե նախորդ տարիներին գործակալությունների ամսական վաճառքների միջին թիվը հասնում էր 1-3-ի, ապա այս տարի այդ թիվը նվազել է 70%-ով:

Բացի դրանից, փոխվել են շուկայում գույքի ձեռքբերման պահանջարկի չափանիշները, եթե նախկինում գնորդները կարողանում էին իրենց թույլ տալ գնել բնակարաններ կենտրոնում, ապա այսօր հնարավորությունները ներում են գնել միայն ծայրամասերում: Երևանի ամենամատչելի բնակարանները Նուբարաշեն և Մալաթիա-Սեբաստիա համայնքներում են, որտեղ 1քմ-ի արժեքը 150.000-240.000 դրամ է, իսկ ամենաբարձր գները Կենտրոն համայնքում են՝ 1քմ-ի մետրը միջինում 430.000 դրամ: Այս մասին հայտնում է «Myrealty.am»-ի տնօրինությունը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter