HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հակառակորդի կրակոցից զոհվել է պայմանագրային զինծառայողը

Սույն թվականի նոյեմբերի 5-ին Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ժամանակ, արձագանքելով ռազմական գործողությունների առումով զսպվածություն ցուցաբերելու ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կոչին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով ամբողջ այս ընթացքում հայկական կողմից չի արձակվել ոչ մի կրակոց:

Սույն թվականի դեկտեմբերի 14-ի միջադեպը, որի ժամանակ հակառակորդի կրակից զոհվել է պայմանագրային զինծառայող, շարքային Հրանտ Սերյոժայի Պողոսյանը, հերթական անգամ ցույց է տալիս, որ ադրբեջանական կողմը, անտեսելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կոչերը, շարունակում է հրադադարի պահպանման անտեսման իր մշտական մոտեցումը, մասնավորապես` hամանախագահների Բաքվում գտնվելու ժամանակ:

Այս ամենին որպես հետեւանք, ՀՀ զինված ուժերի գործողությունները լինելու են կանխարգելիչ և խիստ:

«ՀՀ պաշտպանության նախարարությունը միանում է ծանր կորստյան վիշտին և իր զորակցությունն է հայտնում շարքային Հրանտ Սերյոժայի Պողոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- հայտնում է ՀՀ ՊՆ-ն:  

Մեկնաբանություններ (1)

Caak
Treqin xpum en!! ahavor cav em aprum amen angam imanalov u karces menak storin satkacnelov es uzum hangstanas, yev giteq henc aydpes el piti arvi, vor@ karces chi arvum kam lav chi arvum, heriq e ays kam ayn hamanaxagahi terekacneq stori pahvacq@, satkacreq dranc u verch. Treq jan shat em xndrum, axpor pes zguysh ereq, cez bolorin tan@ spasum en, cer cav@ tanem.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter